ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հանրային ռադիոն նոր տնօրեն ունի

Հանրային ռադիոն նոր տնօրեն ունի
03.02.2016 | 20:44

Հիմք ընդունելով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձաժողովի 2016 թվականի փետրվարի 2-ի «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին» N 2 որոշումը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն նշանակել Արման Արմենի Սաղաթելյանին: Մրցույթի մասնակցության առաջին հայտը ներկայացրել է ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանը, ռադիոյի տնօրենի հավանական թեկնածու էր համարվում նաև ՀՌԱՀ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը: Հանրային ռադիոյի տնօրենի հավակնորդ մյուս թեկնածուների անունը անհասկանելի պատճառներով գաղտնի է պահվել: Դժգոհություններ կան նաև այն առումով, որ խորհրդի նիստն անցել է դռնփակ, թեև ըստ օրենքի` պիտի ապահովեր իր գործունեության հրապարակայնությունը:

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ